«Մաշան և արջը» մուլտսերիալի հերոսները կպատմեն՝ ինչով զբաղվել տանը կորոնավիրուսի ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական հայտնի «Մաշան և արջը» անիմացիոն սերիալի հերոսները նոր 3D-հոլովակներում կպատմեն ինքնամեկուսացման և հիգիենայի պահպանման կանոնների մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, առաջին՝ «Ինչով զբաղվել տանը» խորագրով սերիան, կթողարկվի մուլտֆիլմի պաշտոնական կայքում։

Animaccord անիմացիոն ստուդիայից հայտնել են, որ ընկերությունը «Մաշան և արջը» մուլտսերիալի ամենահայտնի դրվագներից կազմված հատուկ հոլովակ է պատրաստել։

«Հոլովակը պատմում է, թե ինչպես պանդեմիայի ընթացքում տանն օգտակար ու հաճելի ժամանակ անցկացնել»,- ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Մնացե՛ք տանը» հոլովակը համարվում է սերիալը ստեղծողների«All in the Family» (Երբ բոլորը տանն են) գլոբալ ակցիայի մի մասը, որը հիգիենայի պահպանման թեմայով ուսուցողական պաստառներ, ինչպես նաև «Շնորհակալութուն բժիշկներին» անվանմամբ ֆլեշմոբ է ներառում։

«All in the Family» ակցիային աջակցել են ամբողջ աշխարհից տարբեր հեռուստաալիքներ, որոնց թվում են RAI, DeA Junior (Իտալիա), Tiny Pop (Մեծ Բրիտանիա), Televisa (Մեքսիկա) և այլն»,- հայտնել է նախագծի մամուլի ծառայությունը։

Հայերեն Русский

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից