«Լեռնային Ղարաբաղ․ ԵՄ աջակցությունը Արցախի Հանրապետությանը». իտալական պարբերական

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալական Sardegnagol առցանց պարբերականի կայքում մարտի 31-ին հրապարակվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ հոդված, որտեղ անդրադարձ է կատարվում նաև Արցախյան հակամարտությանը։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը,հոդվածում նշվում է.

««Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցության եվրապատգամավոր Լարս Պատրիկ Բերգը վերջերս արված հարցմամբ խնդրել է ֆոն դեր Լեյենի հանձնաժողովին հստակեցնել Եվրոպական Միության և ներկայումս միջազգային իրավունքով չճանաչված Արցախի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության և ինքնիշխանության հասնելու աջակցության միջոցառումները։

Ընդլայնման և եվրոպական քաղաքականության եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեյին Եվրոպական հանձնաժողովի անունից նշել է․ «2017 թվականին համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ Եվրոպական Միությունը ակտիվացրել է համագործակցությունը Հայաստանին աջակցելու հարցում։ ԵՄ տնտեսական համագործակցության լայն շրջանակն ուղղված է մրցակցության, մասնավոր հատվածի, մարզային զարգացման, աշխատատեղերի ստեղծման, Շիրակ, Լոռի և Տավուշ թիրախային մարզերի համատեղ և համապարփակ աճի ոլորտներում Հայաստանի կառավարության ռեֆորմներին աջակցելուն։ Մասնավորապես, եվրոպական ռեսուրսները օգտագործվում են ենթակառուցվածքներում ներդրումների, հատկապես տրանսպորտի, թափոնների կառավարման և ջրային ռեսուրսների մաքրման համար։ 2020 և 2021 թվականներին կաջակցենք զբոսաշրջության, տեխնոլոգիաների և կանաչ գյուղատնտեսության ոլորտներում ընդհանուր 30 մլն եվրոյի նոր ներդրումների իրականացմանը։ Բացի այդ, Հայաստանում ուղիղ ներդրումների առաջին հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին ԵՄ աջակցությամբ՝ երկրի մասնավոր սեկտորում ներդրումները հասցնելով շուրջ 75 մլն եվրոյի»։

Իր ելույթում հունգարացի հանձնակատարը հիշատակել է նաև դե ֆակտո անկախ փոքր հանրապետության երկարաձգված քաղաքական խնդիրը, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կենտրոնն է:

«ԵՄ-ն կշարունակի լիակատար աջակցությունը հակամարտությունների կարգավորմանը և Մինսկի խմբի ջանքերին, աշխատանքային կառույց, որը ստեղծվել է ԵԱՀԽ 1992թ․ նիստի ժամանակ՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո խաղաղ և բանակցային լուծմանը: ԵՄ Հանձնաժողովը կշարունակի խաղաղությանը հասնելու շարունակական ջանքերը, որը ներառում է պարբերական երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ՝ աջակցություն առաջարկելով նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով:

ԽՍՀՄ փլուզմամբ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի հարցը վերածվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի: 1991թ. սեպտեմբերին տեղական Խորհուրդը, օգտվելով այդ ժամանակի Խորհրդային օրենսդրությունից, հայտարարեց նոր հանրապետության ծնունդի մասին այն բանից հետո, երբ Ադրբեջանը որոշեց դուրս գալ ԽՍՀՄ կազմից: Հաջորդեցին հանրաքվե և ընտրություններ, բայց հաջորդ տարվա հունվարին ադրբեջանական ռազմական արձագանքն առաջացրեց հակամարտություն, որն ավարտվեց 1994թ. (հոդվածում նշված է 1993, ուղղումը խմբագրի) հրադադարի մասին համաձայնագրով: Այս ժամանակից շարունակվում են Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ բանակցությունները»:

Հայերեն

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունը

Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները

Հուլիսի 16-ի միջոցառումների անոնս

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները

Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել

Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա

Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ