Հասարակական

Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարաձգել արտակարգ դրությունը

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարաձգել արտակարգ դրությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարությանը կառաջարկի երկարաձգել արտակարգ դրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն:

«Մեր առաջարկը կառավարությանը լինելու է երկարաձգել արտակարգ դրությունը: Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն մեր գործողությունների շարունակականությունն ապահովելու համար, կարծում եմ, արտակարգ դրության ռեժիմը կարևոր է»,-ասաց Թոորոսյանը:

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում