Նախորդ տարի սոցիալական նպաստ է ստացել 86 հազար 700 ընտանիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սոցիալական աջակցության ոլորտում նպաստի համակարգում 2019-ին գրանցված է եղել ավելի քան 105 հազար ընտանիք, նպաստ է ստացել նրանցից 86 հազար 700-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

«Սոցիալական աջակցության ոլորտում փորձել ենք համակարգային լուծումներ բերել: 2020-ին օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ, և գործընթացը շարունակվում է: Նպաստի համակարգում գրանցված է եղել ավելի քան 105 հազար ընտանիք, որոնցից 86 հազար 700 ընտանիք ստացել է նպաստ: Նպաստի միջին չափը կազմել է 31 հազար 350 դրամ: Մյուս դեպքերում եղել է միանվագ, եռամսյակային աջակցություն կամ հրատապ օգնություն»,-ասաց Բաթոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2019-ին սոցիալական աջակցության ոլորտում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելու հնարավորություն են ստեղծել 1001 ընտանիքի համար: Դա նշանակում է, որ նպաստի համակարգում ընդգրկված մարդիկ, բացի ֆինանսական աջակցությունից, ստացել են այս գործունեությամբ զբաղվելու և միևնույն ժամանակ նպաստի համակարգից դուրս չգալու հնարավորություն: Նախարարը նշեց, որ դա հայտնի է որպես աղքատության փուլային հաղթահարման ծրագիր: Ծրագիրը շարունակվում է:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է