Մի շարք ապրանքների գներ միջինը կնվազեն 3 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց արձանագրությունը, ըստ որի ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար արտոնյալ սակագները շարունակելու են գործել։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ 2020 թվականի հունվարին որոշ ապրանքատեսակների մասով Հայաստանին տրված արտոնության ժամկետն ավարտվում էր:

Պայմանավորվածությունների արդյունքում այդ ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թվականի հունվար։ «Սա վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը, ըստ էության, միջինը երեք տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից։ Խոսքը, մասնավորապես, կվերաբերի հետևյալ ապրանքներին. միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ, թանկարժեք քարեր, մշակված կաշի և այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխվարչապետը։

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ վերջին երկու ամսում տեղի է ունեցել ԵԱՏՄ հանձնաժողովի երեք նիստ, դրանց արդյունքում որոշումներ են կայացվել, որոնք երեկ մտան ուժի մեջ։ «Եվ այդ որոշումների համաձայն՝ ԵԱՏՄ բոլոր երկրների համար երրորդ երկրներից ներմուծված գյուղամթերքի նկատմամբ ժամանակավորապես կիրառվելու է զրոյական մաքսատուրք։ Դա վերաբերում է նաև բրնձին, մի շարք այլ պարենային ապրանքների»,- ասաց փոխվարչապետը։

2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Հայերեն العربية

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ