Ինովացիա

Տեխնոլոգիական ընկերություններին, ճարտարագետներին սպասում են նաև դրամաշնորհային ծրագրեր

2 րոպեի ընթերցում

Տեխնոլոգիական ընկերություններին, ճարտարագետներին սպասում են նաև դրամաշնորհային ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջիկայում իր դրամաշնորհային ծրագրերով նոր հնարավորություններ կտա տեխնոլոգիական ոլորտի ընկերութուններին, այն ճարտարագետներին, որոնք արտակարգ դրության պայմաններում պարապուրդում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մեր դրամաշնորհային ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Հիմա որոշակի հնարավորոթյուններ կան տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար, նրանց համար, որոնք ծառայությունների մատումամբ են զբաղվում: Դրամաշնորների շնորհիվ դրանք կկարողանան նաև ներդրումներ կատարել որոշ պրոդուկտների նախագծման և դրանց վաճառքների ուղղությամբ: Կորոնավիրուսով պայմանավորված՝ շուկայական պայմանների հետ կապված ընկերությունները, թիմի որոշ անդամներ կարող են պարապուրդի մեջ լինել: Սա նրանց համար, կարծում եմ, լավ հնարավորություն է, որ դիմեն դրամաշնորհային ծրագրերին, որոնք մենք առաջիկայում կհայտարարենք: Եվ պարապուրդի մեջ գտնվող ճարտարագետները հնարավորություն կունենան լծվել պրոդուկտների արտադրման գործին»,-ասաց նախարարը:

Նա նկատեց՝ պետության այս դրամաշնորհային ծրագրերը լավ հնարավորություն կարող են լինել: Պետությունն այս տարի շուրջ 930 մլն դրամ է նախատեսել այդ դրամաշնորհային ծրագրերի համար:

Նախարարությունն արդեն հայտարարել էր կորոնավիրուսի (COVID-19)տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով դրամաշնորհների մրցույթ: Ընդունվել է 133 հայտ, որոնք ամփոփման փուլում են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում