Հայաստանյան գրանցումով ինքնաթիռները ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ. վարչապետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձր չափանիշներին:

«Արմենպրես»-իհաղորդմամբ,այսմասիննշեցՀՀվարչապետՆիկոլՓաշինյանն ուղիղ հեռարձակմամբ քաղաքացիներիհարցինպատասխանելիս: Մասնավորապես, քաղաքացու հարցը վերաբերում էր քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումներին և այն խոսակցություններին, թե իբր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին «լիցենզիայից զրկել» են:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից: Այո, քաղաքացիական ավիացիայի ոլորտում մենք ունենք խնդիրներ, մեր ավիաընկերությունները զրկվել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքից: Այս հարցը շահարկողները իզուր են դա անում: Ես կարծում եմ, որ սա այն պետական մարմինների սաբոտաժն է, որի մասին ես խոսում էի: Եթե նայեք Կապանի իմ ասուլիսը, ապա կտեսնեք, որ ես այնտեղ խոսել եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեության մասին, թե ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ, ում գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել և թե որոնց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ Հայաստանում ինչեր են տեղի ունեցել: Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ և այլն: Դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված ենթադրաբար շրջանակների հետ: Երկար տարիներ դա թաքցվել է: Այդ փաստերը, որոնց հետ կապված ահազանգեր են եղել… ես Կապանի ասուլիսում դրան մի թեթև անդրադարձա, խնդիրները թաքցվել են Տաթևիկ Ռևազյանից, ղեկավարությունից և արդյունքում ունեցել ենք այսպիսի պատմություն»,-նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամենևին տխուր չէ նման իրավիճակից, որովհետև սրանով գիծ կքաշվի և կփոխվեն ավիացիոն կառավարման պատկերացումները:

«Կհասկանանք, որ ավիացիոն կառավարման այն պատկերացումները, որոնք երկար տարիներ եղել են Հայաստանում, ուղղակի անընդունելի են և այդպես շարունակվել չի կարող: Հայաստանի ավիացիան պետք է համապատասխանի ամենաբարձ չափանիշներին: Ի դեպ, որ ասում են, թե 2015 թվականին ստուգումներ են եղել ավիացիայի ոլորտում, մի հավատացեք: Այն ժամանակ եղել են հարցումներ, ոչ թե ստուգումներ, իսկ նոր ժամանակներում եղել են իրական ստուգումներ, բացահայտվել է իրական պատկերը: Իհարկե, եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, որովհետև մայիսին պետք է լիներ քննարկում, նոր որոշում կայացվեր, սակայն հիմա կայացվեց անհասկանալի պատճառներով: Մեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հիմա բողոքարկել է, որովհետև այդ խնդիրներով սկսել ենք զբաղվել դեռ ամիսներ առաջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի` դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքել է տարածված տեղեկությունը, թե իբր Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի քաղավիացիային «զրկել է լիցենզիայից»: Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից : «Որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններն իրականացնելուց, այսինքն դա որևէ կապ չունի իրականության հետ: Եվ դա պարզ կարող եմ հերքել: Խոսքը գնում է այն մասին, որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու, որը վերաբերվում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին: Եվ ճիշտ է, որ իրենցից ժամանակավոր վերցրել են այդ թույլտվությունները՝ իրականացնելու չվերթներ դեպի Եվրոպա: Եվ մենք հիմա ուզում ենք եվրոպական կողմից պարզաբանում ստանալ, թե ինչու են այդ որոշումն այդպես արագ կայացրել»,-ասաց Ռևազյանը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն