Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհից. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է ուսման վարձավճարների խնդիրներին:

«Արմենպրես»-իհաղորդմամբ,քաղաքացին հարցնում էր, թեինչպես ուսանողները վճարեն վարձը, որոնց ծնողներն այս օրերին զրկվել են գումար վաստակելու հնարավորությունից: Միգուցե հնարավոր լինի որոշակի առումով փոխհատուցե՞լ այդպիսի ուսանողների ուսման վարձը:

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վերջերս արած հայտարարությունը: Նախարարն առաջարկել է, որ բուհերը մինչև արտակարգ դրության ավարտը և դրանից հետո ևս երկու շաբաթ ոչ մի ուսանողից վարձ չպահանջեն, որից հետո յուրաքանչյուր ուսանողի հետ կկազմվի ուսման վարձ վճարելու անհատական գրաֆիկ: Միևնույն ժամանակ, նախարարը կոչ է արել ուսանողներին, ովքեր գումարի վճարման խնդիր չունեն, վճարեն, որ դասախոսներն աշխատավարձ ստանան:

«Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհերից: Սիրելի ուսանողներ լավ սովորեք, լավ ցուցանիշներ ունեցեք, և մենք կապահովենք, որ վարձի պատճառով որևէ մեկը դուրս չմնա բուհից: Սա է իմ խորհուրդը և խնդրանքը»,-նշեց վարչապետը:

Հայերեն

Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի

ՍԱՏՄ-ն կասեցրել է գազավորված ըմպելիքների հերթական արտադրամասերի արտադրական գործունեությունը

Կալասը ողջունել է Ռաֆահում և Արևմտյան ափում ԵՄ առաքելությունների մանդատի երկարաձգման Իսրայելի որոշումը

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ

ՀՀ ԱԺ նախագահն ու Հայաստանում ՄԹ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Ճապոնիայի վարչապետը «բացարձակապես անընդունելի» է որակել Պուտինի այցը Իտուրուպ կղզի

Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան

Գյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության 5 տարին․ նոր մոտեցումներ, թվայնացում և արդյունավետության բարձրացում

«ԱԿԶ» ընկերությունը տուգանվել է․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված պահանջներին