Կառավարությունը ծրագրեր է նախատեսում աշխատանքի տեղավորման խնդիրներ ունեցող բարձր տարիքի անձանց համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու կենսաթոշակային տարիքի չհասած այն քաղաքացիների հարցը, որոնք աշխատանքի տեղավորման խնդիր ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասանելով 59-ամյա քաղաքացիներից մեկի այն հարցին, որ թեպետ կենսաթոշակային տարիքին դեռ չեն հասել, սակայն աշխատանքի չեն կարողանում ընդունվել: Հարց տվող քաղաքացին նկատում է, որ այս օրերին կառավարության կողմից ընդունված աջակցման ծրագրերում այդ տարիքային խումբը նույնպես անտեսվեց: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդունված հակաճգնաժամային փաթեթներից ոչ մեկը զուտ տարիքային հարցերի հետ կապված չէ:

«Հասկանում եմ, որ տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան, և մենք հիմա քննարկում ենք անցկացնում ընտանեկան նպաստների բարեփոխումների համատեքստում՝ հասկանալու, թե այս առումով ինչ կարող ենք անել համակարգն արդյունավետ դարձնելու համար: Այստեղ ես կցանկանայի ասել, որ ինչպես 55, այնպես էլ 60, 62 տարեկան մեր շատ քաղաքացիներ լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մենք պետք է ունենանք այնպիսի ծրագրեր, որոնց շրջանակում նրանք աշխատաշուկայում մրցունակ կդառնան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր երկրի տնտեսական զարգացման առումով կարևոր պետք է լինի ոչ թե այդ տարիքի մարդկանց թոշակով ապահովելը, այլ նրանց հետ աշխատելը, նրանց հմտությունները զարգացնելը, որպեսզի լինեն մրցունակ: Ըստ վարչապետի՝ այս ուղղությամբ լուրջ անելիք ունեն:

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում տարբեր սոցիալական խմբերի աջակցության համար ՀՀ կառավարությունը ինը միջոցառում է ընդունել։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը