Այս խորհրդարանն իր որակով էապես գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն իր որակով էապես գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարանների աշխատանքին, իսկ խորհրդարանի իմիջն առաջին հերթին ձևավորում է մեծամասնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին էֆեկտիվ: Եվ դրա մասին է խոսում նաև վիճակագրությունը: ԱԺ մոնիտորինգ ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի գործունեությունը, ըստ որի ընդունված օրենքների 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70 տոկոսը՝ կառավարությունը: Սա ԱԺ մոնիտորինգի շուրջ տասնամյա դիտարկումների արդյունքում գրանցած ամենաբարձր ցուցանիշն է: Այսինքն, պատգամավորների օրենսդրական գործունեությունը երբեք ավելի բարձր, ավելի արդյունավետ չի եղել: Եվ ես որպես նախորդ երկու գումարումների պատգամավոր, նաև դրաից առաջ որպես նախկին խորհրդարանների աշխատանքը լուսաբանած լրագրող, համաձակություն կունենամ ասելու, որ խորհրդարանը, որպես քաղաքական մարմին իր որակով էապես գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին, և բնականաբար առաջին խորհրդարանական մեծամասնությունը, քանի որ հենց խորհրդարանական մեծամասնությունն է առաջին հերթին ձևավորում խորհրդարանի իմիջը»,-ասաց Փաշինյանը:

«Իմ քայլը» խմբակցության գործունեության վերաբերյալ Փաշինյանը մի դիտարկում արեց: Նա նկատեց, որ, իհարկե, խմբակցությունը ձևավորվել է հայտնի իրադարձությունների համատեքստում և կարծիք հայտնեց, որ դրա ամենակարևոր խնդիրն է՝ կայանալ որպես ամբողջական, գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ: «Եվ այս առումով կա լուրջ անելիք, և ես հույս ունեմ, որ այդ անելիքը մեր գործընկերների հետ միասին կանենք լիարժեք: Իսկ մինչև այս պահը, կարծում եմ, որ այդ խնդիրը լուծված է բավական արդյունավետ կերպով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ խորհրդարանում վերջին մի քանի քաղաքական քննարկումներն իրեն հպարտանալու առիթ են տվել: Նա, մասնավորապես, նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նշանակելու հարցի քննարկման, հետագայում արտակարգ դրություն հայտարարելու հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության համար հպարտություն է ապրել:

Հայերեն العربية

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին