Գեղարքունիքի մարզում մարդասիրական օգնություն է բաշխվում անապահով եւ խոցելի ընտանիքներին

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի սոցիալապես անապով եւ խոցելի խմբերին առանձին կազմակերպությունների կողմից տրամադրվում է մարդասիրական անհատույց օգնություն՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը մեղմելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, «ԳեոպՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության կողմից Վարդենիս խոշորացված համայնքին է արդեն տրամադրվել 795 արկղ՝ յուրաքանչյուրում 14 կգ քաշով սննդամթերքի պարունակությամբ:Վարդենիս համայնքում այս պահի դրությամբ բաշխվել են բոլոր 795 արկղները, որոնք բաժին են հասել ընտանեկան նպաստ ստացող 250, սոցիալական նպաստ ստացող 80, եռամսյակային հրատապ օգնություն ստացող 20 շահառու:

Նույն ընկերությունը Գեղամասար խոշորացված համայնքին տրամադրել է 470 արկղ՝ յուրաքանչյուրը 14 կգ քաշով, վերը նշված սննդամթերքի տեսականու պարունակությամբ, որն ամբողջությամբ այս պահի դրությամբ բաշխվել է Գեղամասար խոշորացված համայնքում ընդգրկված Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ավազան, Արեգունի, Արփունք, Տրետուք, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Փոքր Մասրիկ, Գեղամասար, Դարանակ, Փամբակ, Կախակն և Կուտական բնակավայրերի ընտանեկան ու սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն ստացող և այլ կարիքավոր ընտանիքների՝ ընդհանուր թվով 470 շահառուների։

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից «Գավառ քաղաքի տարեցների տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային կենտրոն» ծրագրերում ընդգրկված 105 շահառուներից 45-ին տրամադրվել են 12 000 ՀՀ դրամ արժողությամբ ծանրոցներ՝ սննդի եւ կենցաղային պարագաների պարունակությամբ: Մարտունու քաղաքապետարանի կողմից 14 միայնակ-անժառանգ ընտանիքների եւ այլ խիստ անապահով ընտանիքների տրամադրվել է օգնություն սննդի, դեղորայքի եւ կենցաղային պարագաների տեսքով: Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կողմից Մարտունու տարածաշրջանում իրականացվում է օգնության տրամադրում միայնակ-անժառանգ, տարեց թոշակառուներից բաղկացած եւ այլ անապահով 100 ընտանիքների: Բաշխումը սկսվել է ապրիլի 3-ից։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը