Հասարակական

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են Ժիտոմիրի վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը.AnalitikaUA

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են Ժիտոմիրի վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը.AnalitikaUA

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի «Էրեբունի» հայ համայնքը ֆինանսավորել է COVID-19-ը՝ նոր տիպի կորոնավիրուսն ախտորոշելու նպատակով վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը, որը կգործի Ժիտոմիրի Գերբաչևսկու անվան կլինիկական հիվանդանոցի կազմում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Բացի այդ, հայերի տարածաշրջանային համայնքը հազարավոր դիմակներ է նվիրել մարզային ուռուցքաբանության կլինիկային և թիվ 2 քաղաքային հիվանդանոցին: Հաստատությունների բժիշկները շնորհակալություն են հայտնել նման օգնության ցուցաբերման համար և նշել, որ այսօր անհատական պաշտպանության միջոցները խիստ անհրաժեշտ են:

Ավելի վաղ Ժիտոմիրի «Էրեբունի» հայ համայնքը օգնություն էր ցուցաբերել նաև Ժիտոմիրի շրջանի այլ քաղաքներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում