Հասարակական

Գեղարքունիքի մարզում  հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում  հարգանքի տուրք մատուցեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

ԳԱՎԱՌ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների , ՀՀ ոստիկանության, դատախազության, ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը եւ նրան ուղեկցող պաշտոնական անձինք Գավառի կենտրոնական հրապարակում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հուշարձանին: Ծաղկեդրման արարողությանը նախորդել է մասնավոր հոգեհանգստյան կարգը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը կատարել է Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Սարուխան համայնքի հոգեւոր հովիվ տեր Ներսես քահանա Սահակյանը: Արարողության մասնակիցները Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում վառել են հիշատակի մոմեր:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում