Հասարակական

Բուժաշխատողների շրջանում վարակվածներ կան և ավելանում են․ Թորոսյան

1 րոպեի ընթերցում

Բուժաշխատողների շրջանում վարակվածներ կան և ավելանում են․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության հիմնական խնդիրներից մեկն է պահպանել բուժաշխատողների առողջությունը, որպեսզի կարողանան ապահովել նրանց կողմից տրամադրվող ծառայությունների շարունակականությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք, կորոնավիրուսով վարակված 3 բուժաշխատողներից բացի, նոր դեպքեր կա՞ն գրանցված։

«Հիմա կդժվարանամ պատասխանել, բայց կան և ավելանում են։ Դա, իհարկե, ցավալի է, բայց նաև անխուսափելի։ Նաև հետաքրքիր և զավեշտալի դեպքեր կան, որ, երբեմն, բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում, շփվելով պոտենցիալ վարակակրի հետ, այլ իրենց կենցաղային շրջանակներում, որոնք պարզվում են և մեկուսացումներ են տեղի ունենում»,- ասաց Թորոսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում