Արձանագրված նոր օջախները բավականին վաղ են հայտնաբերվել. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ արձանագրված կորոնավիրուսի 92 դեպքերից մի քանիսը եղել են նոր օջախներ՝ հիմնականում արտերկրի հայրենակիցների կողմից բերված, սակայն առողջապահության նախարարը կարծում է, որ դրանք չեն հասցրել լայն տարածում գտնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նախ հիշեցրեց, որ ապրիլի 1-ի ընթացքում իրականացվել է 328 նմուշի հետազոտություն և 92 դրական արդյունք է արձանագրվել: «92-ից կեսից ավելին մեզ ի սկզբանե հայտնի անձինք են, որոնք եղել են կամ մեկուսարանում, կամ ինքամեկուսացման վայրում, կամ շփման մեջ՝ նախկինում հաստատված դեպքերի հետ: Իհարկե, կան նաև նոր օջախներ՝ հատկապես դրսից մեր հայրենակիցների միջոցով բերովի, որոնք, մեր կարծիքով, բավականին վաղ են հայտնաբերվել: Նրանց շփման շրջանակը թեև հիմա պարզվում է, սակայն, մեր կարծիքով, այնքան էլ լայն չէ»,-ասաց Թորոսյանն ու միևնույն ժամանակ նկատեց՝ սակայն հաշվի առնելով թվերը՝ պետք է առավել քան զգոն լինել հիվանդության տարածումը կանխելու համար:

Նախարարը շեշտեց՝ պետք չէ խուճապի մատնվել, խորհուրդ տրվող տեղաշաժման սահմանափակումները և հիգիենայի կանոնները պետք է կրկնապատկել, եռապատկել, որ հնարավոր լինի կոտրել հիվանդության տարածումը: Թորոսյանը նկատեց՝ այլ տարբերակ, քան հայտնաբերելը և տարածման ուղիները կոտրելը, կանխարգելիչ առումով պարզապես չկա: Եվ, հետևաբար, նախարարը ևս մեկ անգամ կոչ արեց այս ամենին վերաբերվել շատ լուրջ և սեփական պատասխանատվության զգացողությամբ:

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Հայաստանում ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայերեն English

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով