Հասարակական

Պացիենտների գերակշիռ մասը ախտանշաններ գրեթե չունի

1 րոպեի ընթերցում

Պացիենտների գերակշիռ մասը ախտանշաններ գրեթե չունի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պացիենտների 80 տոկոս­ի մոտ ախտանշաններ գրեթե չկան, բայց դա չի նշանակում, որ նրանք չպետք է լինեն բժիշկների հսկողության տակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պացիենտների մոտ 80 տոկոսը գրեթե ախտանշաններ չունի, այսինքն՝ կամ շատ թեթև ջերմություն ունի, կամ ունեցել է, հիմա չունի, կամ ոչ էլ ունեցել է։ Դա, իհարկե, չի նշանակում, որ նրանք ամբողջությամբ, թե իրենց առողջության համար, թե շրջապատի համար անվտանգ են, որովհետև, միևնույն է, նրանք պետք է մնան վերահսկողության տակ ինչքան հնարավոր է, որպեսզի եթե բարդություն լինի, արագ զբաղվենք առողջական խնդիրներով, և որպեսզի նրանք չփոխանցեն հիվանդությունը մեր քրոնիկական հիվանդություններով քաղաքացիներին և տարեց քաղաքացիներին»,- ընդգծեց Թորոսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում