Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ամբողջությամբ ներգրավված է 9 ԲԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ամբողջությամբ ներգրավված է 9 բժշկական կենտրոն․ 16 հյուրանոցային համալիրում են գտնվում վարակված, սակայն հիվանդության թեթև ընթացք ունեցող անձինք և կոնտակտավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Պայքարի շրջանակում 16 հյուրանոցային համալիրում և հանգստյան տներում կան պահվող մեր քաղաքացիներ, որոնց մի մասը դրական, բայց թեթև ընթացք ունեցող հիվանդությամբ են, իսկ մյուս մասը կոնտակտավորներ են: Ամեն հյուրանոցը ենթադրում է դրա համար հատուկ անձնակազմ՝ համաճարակաբան, բժիշկ, մատակարարումների գծով մասնագետներ և համակարգը շատ արագ է ծավալվում ՝կարծես պատերազմական դրության ժամանակ, երբ նոր հզորություններ են մոբիլիզացվում թշնամուն դիմակայելու համար: Մեր դեպքում էլ այսպիսի ռեսուրսներ են մոբիլիզացվում: 9 բժշկակական կենտրոններ արդեն ամոբղջությամբ ներգրավված են այս հիվանդության դեմ պայքարի գործում: Դրանցից ամենամեծը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն վաղվանից իր վրա կվերցնի ամենամեծ բեռը»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց՝ վերջինս Հայաստանում ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող հիվանդանոցն է:

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Հայաստանում ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան