Հասարակական

Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք պարբերաբար զանգեր են ստանալու

2 րոպեի ընթերցում

Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք պարբերաբար զանգեր են ստանալու

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի կասկածով ինքնամեկուսացման կարգավիճակում գտնվող անձինք պարբերաբար զանգեր են ստանալու տեղեկատվական կենտրոնից, ԱԻՆ աշխատակիցների, համաճարակաբանների կողմից։ Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Եվ պետք է խնդրեմ, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր ունեն ինքնամեկուսացման ցուցում, խստորեն պահպանեն այդ ռեժիմը, որովհետև նույնիսկ այն պարագայում, եթե այս փուլում իրենց մոտ որևէ ախտանիշներ չկան, եթե նրանք ունեցել են առաջնային կոնտակտ վարակակրի հետ, այդ ախտանիշները կարող է չլինեն, բայց իրենք կարող են լինել վիրուսակիր։ Եվ մենք հնարավորինս տեղեկատվական տեխնոլոգիական գործիքներին զուգահեռ նաև ավելացնում ենք թեստավորվողների քանակը։ Մենք արդեն իսկ հավելվածով արձանագրված հարցումների պատասխանների հետքերով ենք գնում, համաճարակաբանները զանգում են նաև այն անձանց, ովքեր պոտենցիալ ռիսկային գոտում են, ովքեր պատասխանել են հավելվածի հարցերին ու ընկել կարմիր գոտի, նրանց հետ համաճարակաբաններն ունենում են հեռախոսազրույցներ։ Եվ արդեն իսկ ավելի ֆիլտրված ու ավելի կոնկրետ շրջանակ թեստավորման հերթում է դրվում։ Այս բոլոր գործիքները միակցելով՝ և վիրուսի հետքով գնալով, և թեստավորման քանակներն ավելացնելով, մենք պետք է, որ ավելի էֆեկտիվ կարողանանք այս շղթաները կոտրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Ավինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում