Հասարակական

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվում է միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար

1 րոպեի ընթերցում

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվում է միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ զբաղվող բժշակական հաստատությունների թիվն ավելանում է:

Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով. «Դրանք են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը»։

Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը, որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորելմիայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար։ Նախարարը նշեց, որ օրվա ընթացքում այս բժշկական կենտրոնն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ հաստատություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում