Հասարակական

Գործադրվում են բոլոր ջանքերը զինված ուժերը կորոնավիրուսից հնարավորինս զերծ պահելու համար․ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Գործադրվում են բոլոր ջանքերը զինված ուժերը կորոնավիրուսից հնարավորինս զերծ պահելու համար․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում վստահեցնում է, որ 24-ժամյա ռեժիմով գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը․

«Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ 24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

Համոզված ենք, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում