Կառավարությունն ընդունեց հղի կանանց աջակցության նոր ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ ծրագիրը, որը վերաբերում է հղի կանանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։

«Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով՝ 100 հազար դրամի չափով»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քանի որ խոսքը հղի կանանց մասին է, ապա սահմանափակումներ չեն դրվում, նրաք կարող են նաև մյուս ծրագրերից էլ օգտվել։

Աջակցության մեկ այլ ծրագիր ընդունվել էր Կառավարության՝ մարտի 26-ի նիստում։ Դրա շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա, և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած, միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

Աջակցությունը կտրամադրվի նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կամ 100 000 դրամի սահմաններում։

Հայերեն English Русский

Վահագն Խաչատուրյանն ու Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/06/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/06/26

«Միլլկաթ» և «Դիլի» ընկերություններն արտադրում են մի շարք վտանգավոր սննդամթերքներ․ կատարվել է փորձաքննություն

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Կատարի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր

Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա

Իսրայելի պաշտպանության նախարարը բացառել է զորքերի դուրսբերումը Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով