Հասարակական

Վարչապետը ցավակցեց կորոնավիրուսից մահացածների հարազատներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ցավակցեց կորոնավիրուսից մահացածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ցավակցություն հայտնեց կորոնավիրուսից մահացած անձանց հարազատներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետն անդրադարձավ, մասնավորապես, մահվան երկու դեպքերին՝ նշելով, որ երկու պացիենտներն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ:

«Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից առաջացած հետևանքներ: Այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք, որպեսզի նրանք հանկարծ չվարակվեն, որովհետեւ շատ մեծ ռիսկի դաշտում են հայտնվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում