Մշակույթ

Հովհաննես Թումանյանի թանգարանը օնլայն հարթակում հեքիաթներ կներկայացնի նաև արևմտահայերենով

2 րոպեի ընթերցում

Հովհաննես Թումանյանի թանգարանը օնլայն հարթակում հեքիաթներ կներկայացնի նաև արևմտահայերենով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանը վիրտուալ տիրույթում բազմաթիվ ու բազմաբովանդակ ծրագրեր է իրականացնում այցելուների հետ կապը չկորցնելու նպատակով: Թանգարանը փորձում է իր ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն Հայաստաում, այլև սփյուռքում բնակվող հայրենակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ընտիր հեքիաթներ արևմտահայերեն» նախաձեռնության շրջանակում ամեն շաբաթ հայրերը, մայրերը, տատիկներն ու պապիկներն իրենց փոքրիկների հետ կարող են այցելել թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջ և արևմտահայերենով ունկնդրել Հովհաննես Թումանյանի հեքիաթները:

Թանգարանի աշխատակիցները հորդորում են մեծահասակներին ուշադիր լինել և օգնել երեխաներին հաճույքով կատարել հեքիաթասացի հանձնարարությունները:

Թանգարանը «Արի ծանոթանանք» կրթական ծրագրի էջում ներկայացրել էր Թումանյանի մասին պատմող ֆիլմի արևելահայերեն տարբերակը: Այժմ անիմացիոն ֆիլմը հնարավոր է դիտել արևմտահայերենով:

ՀայաստանիՀանրապետությունումնորտիպիկորոնավիրուսիտարածումը կանխարգելելունպատակովմեկամիսժամկետով՝մարտի16-ի18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում