Վարչապետը զանգում է պատահական հեռախոսահամարներով և հետաքրքրվում քաղաքացիների որպիսությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է պատահական հեռախոսահամարներով ու հետաքրքրվում, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում քաղաքացիներն ինչպես են զգում, ինչպես են դիմանում սահմանափակումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետը զանգեր է կատարում «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ:

«Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ ես ունեմ, քաղաքացիների հետ շփումն ապահովելն է: Սակայն արտակարգ դրության պայմաններում դա ճիշտ չէ անել, հակառակ դեպքում կստացվի, որ մենք խախտում ենք մեր սահմանած կանոնները: Բայց մյուս կողմից շատ կարևոր է իմանալ, թե այս օրերին ինչ են զգում քաղաքացիները, ինչպես են ապրում, ինչպես են հաղթահարում, դիմանում սահմանափակումներին: Այսօր առավոտից էքսպերիմենտ եմ արել` զանգ եմ կատարել պատահական համարով և զրույց եմ ունեցել մի ընտանիքի անդամների հետ` կապված ընթացիկ իրավիճակի հետ»,-ասաց վարչապետն ու նշեց` սա օգնում է իրեն խնդիրներն ավելի լավ հասկանալու և տնտեսական ու սոցիալական փաթեթների ձևավորման գործում ավելի ճշգրիտ լինելու:

Վարչապետը զանգահարում է պատահական հեռախոսահամարների ցուցակով` հասկանալու, թե քաղաքացիներն ինչպես են և ինչ են մտածում: Նա մասնավորապես մի տարեց կնոջից, որն ապրում է ամուսնու հետ ու ունի տեղաշարժման սահմանափակումներ, հետաքրքրվեց, թե իր գնումներն ով է կատարում: Վարչապետը նշեց, որ տիկնոջ հեռախոսահամարը կփոխանցի, որ սոցիալական աշխատողները այս հարցին հետևողական լինեն:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մեկ քաղաքացի մահացել է:

Հայերեն العربية Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին