Առավել, քան երբևէ լինենք միասնական. Հակոբ Ղազանչյանը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն արվեստակից ընկերներին շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այսօր առավել, քան երբևէ պետք է միասնական լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազանչյանը շեշտել է, որ տոնը համընկավ քաղաքակիրթ աշխարհին հասած դժվարին ժամանակաշրջանի հետ: «Գիտեմ՝ ինչ ծանր է նստում ձեզ վրա պարապուրդը: Գիտեմ՝ որքան եք կարոտում գրիմանոցներն ու կուլիսները, որքան եք կարոտում բեմն ու ձեր սիրելի հանդիսատեսին… Բայց նաև գիտեմ, թե որքան եք գիտակցում ժամանակի հրամայականներն ու պահանջները, գիտակցում, որ այսօր առավել քան երբևէ պետք է լինենք միասնական: Միայն այդ պարագայում մենք կդիմակայենք ժամանակի փորձություններն ու մարտահրավերները, չենք կորցնի հավատը վաղվա օրվա հանդեպ: Շնորհավորում եմ բոլորիս մեր պրոֆեսիոնալ տոնի առթիվ, ցանկանում եմ աննկուն կամք և նվիրվածություն: Կասկած անգամ չունեմ, որ շատ մոտ ապագայում մենք մեծ շուքով կնշենք Թատրոնի միջազգային օրը»,-նշել է միության նախագահը:

Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:

Համաձայն կանոնադրության՝ այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել