Հասարակական

Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվի մուտքերը կազմել են մոտ 660,8 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվի մուտքերը կազմել են մոտ 660,8 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 26-ի ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 660 մլն 766 հազ. 504.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2698: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում