Հասարակական

Նիկոլ Փաշինյանը կողմ չէ համատարած վարկային արձակուրդ տրամադրելուն

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կողմ չէ համատարած վարկային արձակուրդ տրամադրելուն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է, որ արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշմամբ բոլոր այն անձանց, որոնք վարկեր ունեն, վարկային արձակուրդ տրվի կամ մարման տոկոսները չեզոքացվեն, նա նաև դեմ է հարկային արձակուրդի տրամադրմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկին:

Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց, որ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը որոշում ընդունի, որ սոցիալապես խոցելի անձանց, որոնք վարկ ունեն, օրենքի ուժով տրվի վարկային արձակուրդ, քննարկեն տոկոսների սառեցում կամ չեզոքացում:

«Ես ուղիղ ասեմ` դեմ եմ նման որոշումներին` շատ պարզ պատճառով: Իսկ եթե մարդը անպարտաճանաչ գործընկեր է, իր վարկային պարտավորությունները խրոնիկ չի կատարում, ու մենք արձակուրդ ենք տալիս` ասելով մի 2 ամիս էլ մի կատարիր: Երկրորդը` այսօր բնականոն աշխատող մարդկանց, օրինակ նրանց, որոնք դիմակ, ալկոգել կամ սպիրտ են վաճառում, ինչու պետք է վարկային արձակուրդ տալ: Երրորդը` բարեհաջող առևուր իրականացնող մարդկանց, որոնց շահույթներն այս ընթացքում շատացել են, ինչու պետք է վարկային արձակուրդ տանք: Ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն, դրա համար էլ մենք այսօր աջակցության 5 փաթեթ արդեն պատրաստել ենք, մյուս շաբաթ կունենանք կրկին և այսպես շարունակ, որ մարդկանց աջակցենք»,-ասաց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում