Հասարակական

ԱԺ-ն միաձայն ընդունեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն արգելող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն միաձայն ընդունեց մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն արգելող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԺ մարտի 25-ի նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էրՇրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը: Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը»,-ասել էր Գրիգորյանն ու նշել` նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է կառավարությունում, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, իրացման ցանցերի հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանըխնդրել էր հստակեցնել, թե ինչ է 50 միկրոն հաստությունը: Էրիկ Գրիգորյանը պարզաբանել էր`բոլոր սուպերմարկետներում և առևտրի ցանցերում վաճառվող բոլորին ծանոթ տոպրակները 50 միկրոնից ցածր են, այսինքն՝բազմակի օգտագործումներն ավելի շատ են: Նախագծով հիմնականում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 115 «կողմ» ձայնով:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում