ՀՀ նախագահը կարևորում է Չինաստանի աջակցությունը COVID-19- ի դեմ պայքարում. Global Times
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉինաստանիԺողովրդական Հանրապետության իշխող՝կոմունիստական կուսակցության«Ժողովուրդ»օրաթերթի հովանու ներքոլույս տեսնող՝ ազդեցիկGlobal Times անգլալեզուօրաթերթը«Հայաստանի Հանրապետության նախագահը կարևորում է Չինաստանի աջակցությունը COVID-19- ի դեմ պայքարում»վերնագրովհոդվածումանդրադարձել է Հայաստանի նախագահ Արմեն ՍարգսյանիևՀայաստանում Չինաստանի դեսպանԹիան Էրլունիմարտի 23-ի հանդիպմանը:
Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է.«Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Չինաստանի առաջատար դերը ամբողջ աշխարհում COVID-19- ի դեմ համատեղ պայքարում: Երևանում Չինաստանի դեսպան հետ հանդիպմանը նախագահը կարևորել է Չինաստանի հետ համագործակցությունը եւ նշել, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետփորձի և տեղեկատվության փոխանակումը շատ էական դեր կարող է ունենալ հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից:«Վիրուսի դեմ պայքարում Չինաստանի նախնական հաջողությունն ամբողջությամբ արտացոլել է Չինաստանի կառավարության արտակարգ առաջնորդությունը, չին հասարակության ուժեղ համախմբվածությունը և չին ժողովրդի բարձրսոցիալական պատասխանատվությունը»,-ասել է նախագահը:
Նա ընդգծել է, որ վիրուսի դեմ պայքարում Չինաստանի աջակցությունը թե՛ խորհրդատվության, թե՛ սարքավորումների և բժշկական պարագաների տեսքով շատ կարևոր է Հայաստանի համար:
Դեսպան Թիանն իր հերթին ներկայացրել է Չինաստանում ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումները և խոստացել շարունակել հետագա համագործակցությունը Հայաստանի հետ ՝ վիրուսի դեմ պայքարում հաղթելու համար»: