Հասարակական

Ինչ պատիժ է նախատեսված ԶԼՄ-ներին արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում

2 րոպեի ընթերցում

Ինչ պատիժ է նախատեսված ԶԼՄ-ներին արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումեր կատարելու և Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները ընդունումից հետո հստակեցվել է, թե ինչպիսի պատասխաատվության կարող են ենթարկվել զանգվածային լրատվամիջոցները, եթե չպահպանեն արտակարգ դրության ժամանակ նախատեսված սահմանափակման կանոնները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։

«Այս պահի դրությամբ վարչական պատասխանատվության են ենթարկվելու այն լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չեն պահպանել արտակարգ դրության ժամանակ լրատվության տարածման կանոնները։ Ընդ որում, որպես պատասխանատվություն նախատեսվել է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով։ Բացի այդ, չեն բացառվել նաև այն դեպքերը, երբ, օրինակ՝ լրատվական գործունեություն իրականացնողը հրապարակի որոշակի տեղեկատվություն, ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց վարչական տույժի կիրառումից հետո կրկին չհեռացնի այդ հրապարակումը, այս դեպքում ևս վրա է հասնելու վարչական պատասխանատվություն՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով»,- ընդգծեց Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում