Հասարակական

ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

ՔԿՀ-ներում որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկներում որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 25-ին ՀՀ ազգային ժողովի նիստում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Քրեակատարողական հիմնարկներում որևէ թեստ, որ անցկացվել է, դրական արդյունք չի տվել, բոլոր թեստերը բացասական են եղել: Մինչ այս պահը որևէ դատապարտյալի մոտ կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հաստատվել, բոլոր կասկածելի դեպքերը թեստավորվել են»,- ասաց Բադասյանը:

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում