Հասարակական

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 51 դեպք

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 51 դեպք

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման և փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական, հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու, պոռնկագրական նյութեր տարածելու, գրավատուին վնաս պատճառելու և սնանկության ընթացքում անօրինական գործողությունների, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և ֆիզիկական ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում