Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն նոր լիազորություն կստանա

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն նոր լիազորություն կստանա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կոմիտեին վերապահել քաղաքաշինության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԺ մարտի 25-ի նիստում նախագիծը ստացավ 110 «կողմ» ձայն:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ դրա նպատակն է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել բնագավառի գործունեությունը կարգավորող քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն: Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջի կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար: Ըստ այդմ Քաղաքաշինության կոմիտեի առաջնահերթ նպատակներից է քաղաքաշինական գործունեության իրականացման դաշտը կարգավորող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի, կանոների, հավաքածուների և այլ փաստաթղթերի մշակումն ու հաստատումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում