ՏՄՊՊՀ-ն անցկացրել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՏՄՊՊՀ-նանցկացրել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ. ոլորտում առկա է որոշ մրգերի և բանջարեղենի գնաճ, ինչը կապված է սեզոնի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Գյուղատնտեսական մթերքը հանդիսանում է գյուղացիական տնտեսության արտադրանք, և այդ ամենի հետ կապված հարցերը մեր հանձնաժողովի տիրույթում չեն, քանի որ ոլորտում չկա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա։ Չնայած այդ փաստին՝ հաշվի առնելով, որ հասարակության մի ստվար զանգվածի հետաքրքրում է գյուղմթերքի հետ կապված որոշ խնդիրներ՝ մենք մոնիտորինգ ենք անցկացրել։ Մենք ունենք տեղական խնձոր, կիվի, նարինջ, վարունգ, կարտոֆիլ, պղպեղ, մանդարին, լոլիկ և բանան։ Որոշ ապրանքների մասով կա թանկացման միտում, սակայն դա կապված է նաև սեզոնի հետ։ Մարտ ամիսը համարվում է գյուղատնտեսական ջերմոցային ապրանքի ամենաթանկ սեզոնը»,- նշեց Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ շուկաներում գյուղմթերքի գինը էականորեն ավելի ցածր է, քան խոշոր ցանցային սուպերմարկետներում։ Տեղական ապրանքներից խնձորի գինը նվազել է, ներմուծված ապրանքներից՝ ցիտրուսի գինը մի փոքր աճել է, սակայն, ինչպես ասաց ՏՄՊՊՀ նախագահը, վերջին երկու օրվա ընթացքում կիվիի և մանդարինի գները նվազել են։ Գևորգյանը նկատեց, որ քաղաքացիները դժգոհում են կոճապղպեղի գներից, սակայն դա էլ իրենց հանձնաժողովի տիրույթում չէ, և իրենք չեն կարող բոլոր նմանատիպ ապրանքների վերաբերյալ տեղեկություն տրամադրել։

Հայերեն

Գավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակը

Պրակտիկանտները կարող են վարձատրվել, նրանց ստաժը կհաշվարկվի որպես հանրային ծառայության ստաժ. նախագիծ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը

Համայնքների միավորման 8-րդ փուլի արդյունքում ՀՀ համայնքների թիվը կդառնա 64․ ՏԿԵ նախարար

G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը

Երևանում մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված շինություններ

ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար

ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ

«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը վստահեցրել է, որ հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն