Շուշիի հայերի ջարդերը որպես Հայոց Ցեղասպանության շարունակություն

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1920 թ. մարտի 23-26-ը Ադրբեջանի զինված ստորաբաժանումները Շուշիի թաթարական հրոսակախմբերի հետ կազմակերպեցին և իրականացրին տեղի հայկական բնակչության ջարդ: Զոհերի ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ: Տարբեր աղբյուրներում նշվում է մինչև 8-10 հազար սպանվածի մասին:

Ջարդերից շուրջ երկու ամիս անց՝ 1920 թ. մայիսի 15-ին, Շուշիի կոնսիստորիայի անդամ Կարապետ քահանա Վարդապետյանցի և ատենադպիր Միրզա Տեր-Սարգսյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղարկված զեկույցում նշվում է, որ հենց ջարդերի օրերին սպանվել է ավելի քան 4000 հայ, 6000-ին հաջողվել է փախչել, իսկ 3000-ը գերի է մնացել, որոնց մեծ մասը նույնպես ավելի ուշ սպանվել է, այդ թվում նաև կանայք, երեխաներ և ծերեր:

Այն, որ սա Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանության շարունակությունն էր, որին ներգրավվել էր նաև Ադրբեջանի նորաստեղծ հանրապետությունը, ապացուցվում է մի շարք արխիվային փաստաթղթերով:

Նմանատիպ փաստաթղթերի մի մասը մասնավորապես պահպանվել է ՀՀ Ազգային արխիվի ֆոնդում: Դեռևս ջարդերից շուրջ մեկ ամիս առաջ՝ 1920 թ. փետրվարի 25-ին, Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ուղարկված զեկույցում նշվում է.

«1. Պուադեբարը (Ֆրանսիայի ռազմական առաքելության ղեկավարը Հայաստանում) խնդրում է Ձեզ հայտնել. 1. Շուշիում ոչ թե Նուրին է (Օսմանյան նախկին ռազմական նախարար, Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր Փաշայի եղբայրը՝ խմբ.) այլ Խալիլը (Էնվերի հորեղբայրը, նույնպես Հայոց Ցեղասպանության իրագործողների՝ խմբ.): 2. Մարտերում մասնակցություն կունենան միայն հրոսակախմբերը, այլ ոչ թե զորքերը: 3. Խստորեն հրամայվածէ սպասել հայերի կողմից առաջին քայլին՝ պատասխանատվությունը նրանց վրա գցելու նպատակով: 4. Թաթարները գործում են շատ զգույշ և ճարպիկ՝ արտասահմանյան առաքելություններին իրենց կողմը գրավելու նպատակով»:

Ինչպես տեսնում ենք, Շուշիի ջարդերի նախօրյակին այնտեղ էր գտնվում Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Էնվերի հորեղբայր Խալիլ փաշան, որը անձամբ մասնակցել էր և ղեկավարել հարյուր հազարավոր հայերի սպանության գործողությունները Ցեղասպանության ընթացքում:

Մարտի 5-ին Երևանում Ղարաբաղի Հայրենակցական միությունը Հայաստանի վարչապետին հղած դիմումում նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նահանգապետ Սուլթանովին (1919 թ.-ի հունվարին Մեծ Բրիտանիայի աջակցությամբ նշանակվել էր Ղարաբաղի գեներալ-նահանգապետ) և թուրք գեներալ Խալիլ փաշային հանձնարարել է նոր հարձակում իրականացնել Զանգեզուրի վրա, ինչպես նաև զինաթափել Ղարաբաղը:

«Վերջիններս (Սուլթանովը և Խալիլ փաշան) այդ նպատակով կազմավորել են թաթարներից, քրդերից կազմված խոշորագույն հրոսակախմբեր, նախապատրաստվում է հայերի մեծ ջարդ, որի սկիզբը Խանքենդին (Վարարակն, հետագայում՝ Ստեփանակերտ՝ խմբ.) և Աղդամն է», – նշվում էր հայտարարությունում:

Ըստ նույն հայտարարության՝ ադրբեջանական զորքերը նաև Խոսրով բեկ Սուլթանովը պահանջում է ռազմական կայազորները տեղակայել Ղարաբաղի կենտրոնում՝ Վարանդայում և Ջրաբերդում, ինչը 1919 թ.-ի օգոստոսի 22-ին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված ժամանակավոր համաձայնության կոպիտ խախտում էր: Չնայած սրան՝ Ադրբեջանը թուրք գեներալի օգնությամբ շարունակում էր զորքեր կուտակել Ղարաբաղում, նախապատրաստվել նաև Զանգեզուրի վրա հարձակման:

Փետրվարի 28-ից մարտի 4-ը Շոշ գյուղում անցկացվում է Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը՝ 96 պատգամավորի մասնակցությամբ: Համագումարի բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1919 թ.-ի օգոստոսի 22-ի ժամանակավոր համաձայնագիրը, որն ընդունվել էր Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարի որոշմամբ: Ընդունված բանաձևում նշվում է, որ 1920 թ. փետրվարի 22-ին Խանքենդիում, Ասկերանում և Շուշի-Եվլախ ճանապարհին Ադրբեջանի կառավարական զորքերը կոտորել են մի քանի հարյուր հայի, թալանել նրանց տները և ունեցվածքը: 5-րդ կետով հայտարարվում էր, որ նման գործողությունները շարունակելու դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերը ստիպված կլինեն դիմելու իրենց կյանքի և պատվի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի նորաստեղծ հանրապետությունը հայերի հանդեպ իր քաղաքականությունը կառուցում էր Օսմանյան Թուրքիայի այնպիսի գործիչների հետ սերտհամագործակցությամբ, որոնք անմիջապես կազմակերպել և շարունակում էին իրականացնելՀայոց Ցեղասպանությունը: Շուշին այս առումով առաջին դեպքը չէր. դեռևս 1918 թ. սեպտեմբերի 15-ին, երբ Նուրի փաշայի զորքերը թաթարների հետ համատեղ գրավեցին Բաքուն,հաջորդող երկու ամսում սպանվեց շուրջ 20 հազար հայ, այդ թվում՝ կանայք, ծերեր և երեխաներ: Նշված քաղաքականությունը տարածվել էր նաև Նախիջևանի, Գանձակի, Նուխիի և Արեշի, ինչպես նաև Արցախի այլ հայկական բնակավայրերի վրա:

Տարոն Հովհաննիսյան

Հայերեն English Русский

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն