Հասարակական

Երևանի համայնքային բուժհաստատությունները համալրվում են լրացուցիչ պաշտպանիչ միջոցներով

1 րոպեի ընթերցում

Երևանի համայնքային բուժհաստատությունները համալրվում են լրացուցիչ պաշտպանիչ միջոցներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ Երևանի քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Ի դեպ, վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական և ուսուցողական համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաև մանկավարժների շրջանում: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 հատ միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45.000 հատ միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաև 20.000 հատ դիմակ է տրամադրել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում