Քաղաքականություն

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները

1 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է«Տեղական ինքնակառավարման մասին»օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հեղինակել է խորհրդարանի«Լուսավոր Հայաստան»խմբակցությունը:

Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը`բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությունը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի փետրվարի 13-ի նիստում ընդունվել է 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում