Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բացահայտվել է, մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 16 տարին չբոլորած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան