Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության. ԱԺ փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները բաց են աշխատում, և ինչ-որ սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ունենք դեպք, երբ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Մենք պետք է սա նաև հաշվի առնենք: Ամեն դեպքում, երբ ընդհանուր առմամբ խոսում ենք ցենզուրայի մասին, ապա դա վերաբերում է միայն կորոնավիրուսին: Ասեմ նաև, որ կորոնավիրուսի հետ կապված իշխանությունն ամբողջ ինֆորմացիան րոպեների ընթացքում հասցնում է հանրությանը, ուստի կարծում եմ, որ անհանգստությունը մի քիչ ուռճացված է»-ասաց Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանն այն երկրներից է, որն ինֆորմացիոն առումով ամենաբացն է:

Հարցին, թե հնարավոր են նոր խստացումներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ցանկացած խստացում պետք է արդարացված լինի:

«Մենք պետք է լինենք զգույշ, բայց միևնույն ժամանակ մտածենք, թե ինչպես ենք շարունակելու մեր կյանքը, մեր բնականոն գործունեությունը: Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության»-ասաց Ալեն Սիմոնյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայերեն Русский

Շոգի հետևանքով Ֆրանսիայի տնտեսական կորուստները կարող են հասնել 6 մլրդ եվրոյի. Le Monde

Բեսենթը հնարավոր է համարել մոտակա օրերին ԱՄՆ-ի և Իրանի կողմից Հորմուզի նեղուցի թեմայով համաձայնության հասնելը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողով

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

COP17-ին և  COP31-ին ընդառաջ հրապարակվել է Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող օդանավակայանին հարվածելու մասին

Հայկ Կոնջորյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցը

«Հին Խնձորեսկ»-ի Անապատ եկեղեցու պեղումների ընթացքում բացվել է 1748-1749 թվականների տապանաքար

Կատարը կոչ է արել Հորմուզի նեղուցում վերականգնել բնականոն իրավիճակը