Հասարակական

Կորոնավիրուսի տարածման Էջմիածնի ճյուղի զարգացումը կանգնեցվել է

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի տարածման Էջմիածնի ճյուղի զարգացումը կանգնեցվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը հաջողվել է կանգնեցնել Հայաստանում կորոնավիրուսի տարածման Էջմիածնի ճյուղի զարգացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք, և կարևոր է արձանագրել, որ այդ դեպքերի ավելի քան 70-75%-ը ճյուղավորված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերից: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնեցնել, հիմա աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում