Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն են Եվրոպայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսով ամենամեծ թվով վարակվածներն Իտալիայում են՝ 53 հազար 578, Իսպանիայում՝ 24 հազար 926 և Գերմանիայում՝ 21 հազար 463։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 22-ի այս տվյալները ներկայացված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում։

Ընդ որում, մարտի 21-ի դրությամբ, Իտալիայում վարակվածների ցուցանիշը կազմել է 47 հազար 21, Իսպանիայում՝ 19 հազար 980, իսկ Գերմանիայում՝ 18 323։

Մարտի 22-ի դրությամբ՝ եվրոպական երկրներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 151 հազար 587 հաստատված դեպք, դրանից մահվան՝ 7 426 հաստատված դեպք։

Ինչ վերաբերում է համաշխարհային տվյալներին, ապա մարտի 21-ի ժամը 18։00-ի դրությամբ (միջին եվրոպական ժամանակ), աշխարհի 184 երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 267 հազար 13 և դրանից մահվան 11 հազար 201 հաստատված դեպք։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան