Կորոնավիրուսով վարակվածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է. Արսեն Թորոսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված և ՀՀ հիվանդանոցներում գտնվող անձնանց մեծ մասի առողջական վիճակը բավարար է, և միայն 14-ի մոտ է գրանցվել թոքաբորբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«190 հաստատված հիվանդների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, լուրջ առողջական խնդիրներ չունեն։ Միայն 14-ի մոտ կա թոքաբորբ, և նրանցից 6-ի մոտ կա այնպիսի վիճակ, որ կարիք ունի ինտենսիվ թերապիայի։ Նրանք գտնվում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում։ Այս 6 քաղաքացիների վիճակն այս պահին գնահատվում է կայուն, սակայն պահանջում է մշտական հսկողություն, ինչը իրականացվում է»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը։

Նա մանրամասնեց, որ կորոնավիրուսային հիվանդությունը հիմնականում բարդանում է այլ քրոնիկական հիվանդություններ ունեցող և տարեց անձանց մոտ, և նշված 6 քաղաքացիների մոտ կան ուղեկցող հիվանդություններ։ Արսեն Թորոսյանը հավելեց, որ թոքաբորբ ունեցող մյուս քաղաքացիներն ստանում են սիմպտոմատիկ բուժում։ Թոքաբորբ չունեցող քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, առավելագույնը՝ ջերմիջեցնողներ, և գտնվում են բժշկական հսկողության տակ։

«Շուտով կլրանա բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը և նրանք, հավանաբար, կգնան իրենց առօրյա կյանքին»,- նկատեց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հիվանդանոցները մի քանիսն են, և այդտեղ ծավալվում են համապատասխան բժշկական ծառայություններ։

ՀՀ առողջապահության նախարարը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական լրատվությանը, հիգիենայի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունը, հետևել պարետատան ցուցումներին ու սահմանափակումներին, քանի որ առանց դրանց հետևելու ավելի դժվար կլինի կանխարգելել հիվանդության տարածումը։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն էլ «Ֆեսյբուք»-ի իր էջում նշել է, որ կորոնավիրուսով 190 վարակվածներից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

«Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»,- ընդգծել է նա:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը