Հայկական կարմիր խաչը սննդի և հիգիենայի մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի 1400 քաղաքացիների
1 րոպեի ընթերցում
![Հայկական կարմիր խաչը սննդի և հիգիենայի մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի 1400 քաղաքացիների](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1009575.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, շահառուները, հիմնականում, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարաններում բնակվող անձինք։