Հասարակական

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

2 րոպեի ընթերցում

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի որոշմամբ 1993 թվականից ամեն տարի մարտի 22-ին նշվում է որպես Ջրի համաշխարհային օր՝ դրանով իսկ կարևորելով ջրի դերը մարդկության կյանքում: Նույն նպատակով այդ օրն անցկացվող միջոցառումները յուրաքանչուր անգամ նվիրված են լինում առանձին թեմայի: 2020-ի թեման է«Ջուրը եւ կլիմայի փոփոխությունը»՝ ցույց տալու համար ջրի և կլիմայի սերտ փոխկապակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից։

«Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ հողագնդի անապատացումը առաջանում է տարեկան 10 կմ արագությամբ: Ջուրը ներկայումս վերածվել է երկրագնդի ամենաարժեքավոր ռեսուրսի, որը մենք դատապարտված ենք օգտագործել խնայողաբար ու հնարավորինս արդյունավետ:

Հետևաբար, հարկ է հավասարակշռել հասարակության բոլոր շերտերի կարիքները, որպեսզի ամեն մի բնակիչ, անկախ քսակի պարունակությունից ու սոցիալական դիրքից, բավարար քանակությանբ կյանքի աղբյուր հանդիսացող ջուր ունենա:

Այստեղ Հայաստանը բացառություն չէ: Գործի հաջողությունն էլ զգալիորեն կախված է նաև մեզանից՝ մատակարարներից ու սպառողներից, ու մեր սերտ համագործակցությունից, որի ուղղությամբ և շարժվում է Հայաստանի խմելու ջրի միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում