«Wizz Air»-ի առաջին չվերթով Վիեննայից Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Wizz Air» ավիաընկերությունը մարտի 20-ին իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
«Վիեննայից Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք հոդվածը` Русский