Հասարակական

Մի օգտվեք հասարակական տրանսպորտից, եթե վատառողջ եք. խորհուրդներ ԱՆ-ից

2 րոպեի ընթերցում

Մի օգտվեք հասարակական տրանսպորտից, եթե վատառողջ եք. խորհուրդներ ԱՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարդկանց հանրային տրանսպորտից օգտվելու խորհուրդներ է տալիս` մասնավորապես հորդորելով հնարավորության դեպքում նվազեցնել հանրային տրանսպորտից օգտվելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդատվական տեսանյութն իր «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է նախարար Արսեն Թորոսյանը:

«Հնարավորության սահմաններում նվազեցրեք հանրային տրանսպորտից օգտվելը, ձեռքերը շփեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով նախքան տրանսպորտից օգտվելը և օգտվելուց հետո: Հազալիս և փռշտալիս փակեք քիթը և բերանը արմունկով կամ անձեռոցիկով, որից հետո հնարավորինս շուտ այն գցեք աղբամանը: Մի օգտվեք հասարակական տրանսպորտից, եթե վատառողջ եք»,-հորդորում է նախարարությունը:

Նապարարությունը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը օճառով (առնվազն 20 վայրկյանի ընթացքում), նախքան ձեռքերը լվանալը չդիպչել երեսին: Խորհուրդ է տրվում անձնական տրանսպորտով երթևեկելու դեպքում ևս խուսափել շատ ուղևորներ տեղափոխելուց:

ՀՀկառավարությունըՀայաստանումարտակարգդրությունէհայտարարել:ԱրտակարգդրությունըգործումէՀայաստանիՀանրապետությանամբողջտարածքում2020թվականիմարտի16-ից,ժամը18:30-իցսկսածմինչև2020թվականիապրիլի14-ը,ժամը17:00-ն:Մարտի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է: Հայաստանումկորոնավիրուսիհաստատվածառաջինդեպքըգրանցվելէրմարտի1-ին:ՔաղաքացինՀայաստանէրեկելԻրանից:Նաապաքինվելէևդուրսգրվել հիվանդանոցից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում