Մարտի 20-ին կկայանա «Wizz Air» ավիաընկերության պլանավորված Վիեննա- Երևան-Վիեննա առաջին չվերթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա մարտի 20-ին կայանալու է «Wizz Air» ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ քաղավիացիայի կոմիտեն այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նշվում է, որ Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:

«Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով ): Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահամնաված ցանկով ներքոնշյալ 16 պետություններից ժամանող օտարերկրացիների մուտքը արգելվում է Հայաստանի Հանրապետություն։ Այդ երկրներն են՝Չինաստանը, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Դանիան, Ավստրիան, Բելգիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական հաղորդագրություններին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին