Հասարակական

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 18-ին աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորանոցներում, ծանոթացել զորամասերում ընթացող շինարարական աշխատանքներին, հրամանատարական կազմին տվել համապատասխան հանձնարարականներ:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում