Հասարակական

Պատգամավորները մարտի պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին

1 րոպեի ընթերցում

Պատգամավորները մարտի պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու պատգամավորները մարտ ամսվա համար տրամադրվելիք ամենամսյա պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։

Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։

Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին»,- գրել է Միրզոյանը:

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին փոխանցվել է 100 միլիոն դրամ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 122 է, մեկ վարակված բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում