Հասարակական

Պետությունը մշակում է ինքնամեկուսացման ցուցումը խախտելու համար պատասխանատվություն սահմանող նախագիծ

2 րոպեի ընթերցում

Պետությունը մշակում է ինքնամեկուսացման ցուցումը խախտելու համար պատասխանատվություն սահմանող նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը ներկայում աշխատում է օրենսդրական նախաձեռնության շուրջ, որը, ըստ էության, պատասխանատվություն կսահմանի այն դեպքերի համար, երբ անձը, համաճարակաբանական ցուցումներով ինքնամեկուսացման պարտադրված լինելով, կխախատի այն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Աստիճանաբար վիրուսի տարածմանը զուգընթաց ամբողջ աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից և ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա: Իհարկե, երկրներ կան, որոնք նաև դրա խախտման համար նախատեսում են պատասխաատվություն, ինչը նաև արվելու է Հայաստանում: Եթե համաճարակաբանական ցուցումներով անձին պարտադրված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետևանքներ, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն: Եվ մենք հիմա աշխատում ենք այդ օրենքների նախագծի վրա»,-ասաց Թորոսյանը:

Նա շեշտեց` դա անում են նրա համար, որ մարդիկ հասկանան` սա 1-2 ամսվա խնդիր չէ, և շփումները սահմանափակելը, պաշտպանիչ միջոցառումները պետք է շարունակվեն նունիսկ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո: Պաշտպանությունը պայմանավորված չի լինելու միայն արտակարգ դրությամբ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում